11 Մայիսի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է: Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ, եթե քաղաքապետի ընտրություններին շատ ձայն ապահովի Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի համար:

Ինչ վերաբերվում է ներկայիս թաղապետին՝ Արտավազդ Սահակյանին, որը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան է, խոստացել են բարձր պաշտոնի տեղավորել»:

 

kotayk

Լրահոս