1.8 միլիարդի բաժնետոմս, առանձնատուն, ավտոմեքենաներ. Արգամ Աբրահամյանի ունեցվածքը

1

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարգրել է MERCEDES-BENZ 500 S եւ RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա:

Հայտարարագրի բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները հատվածում Արգամ Աբրահամյանը նշել է, որ ունի 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ եւ 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում բաժնետոմսեր, իսկ 5 հազար, 25 հազար եւ 25 հազար դրամ արժողությամբ էլ երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր:

Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) եւ աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ:

Armtimes.am