19 Նոյեմբերի, 2018

Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի` կորոշվի՝ նա ունի հարկման ենթակա եկամուտ, թե ոչ: Նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նրա` նախագիծը մտահոգիչ է և անթույլատրելի:

«Սա նշանակում է, որ, օրինակ՝ գյուղացին, ինքնազբաղված անձինք, ովքեր վաճառում են իրենց մթերքը, պետք է վաճառքից գոյացած եկամուտը հայտարարագրեն, կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը և երեխան, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը: Այս ամենով ամեն ինչ սկսվում է և ոչ ավարտվում. հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե: Եթե, օրինակ՝ 100 ԱՄՆ դոլար են ձեզ ուղարկել, ապա այդ 100 դոլարի 23 տոկոսը պիտի ուղղվի պետական բյուջե: Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է, այն եղանակով, որով ներկայացվել է նախագիծը, ուղղակի թույլ չի կարելի է տալ, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչվի և իրականություն դառնա: Երկար տարիներ քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն պայքարի գործիքներին և քաջածանոթ լինելով նաև այլ երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ միանշանակ պնդել, որ այս ձևաչափով, այդ գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող:

Ես իմ իրավասությունների շրջանակում անելու եմ ամեն ինչ, որ այս նախաձեռնությունը իրականություն չդառնա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

kotayk

Լրահոս