«168 Ժամ». Հանձնարարական. ինչո՞ւ են ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ նկատողություն ստացել

«168 ժամ» թերթը գրում է.

Ani Product

«Կարծես թե հաստատվում են մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները:

Ani Product

Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի ձայն կհավաքի, այդ տարածքների ուժային կառույցների պատասխանատուները կազատվեն աշխատանքից:

Պայմանավորված ընտրությունների արդյունքներով՝ արդեն իսկ ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ ստացել են նկատողություն, իսկ որոշ տեղերում էլ փոխատեղումներ են եղել, այսինքն՝ նա, ով իր տարածքում խնդիրը չի կարողացել լուծել, կամ նկատողություն է ստացել, կամ տեղափոխվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: