6 Փետրվարի, 2020

«168 ժամ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձևավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած որևէ ձևով թռցնելը։

Նպատակը՝ մուտք գործել հեռախոս և ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը։

Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրը խստիվ զգուշացրեց, որ որևէ վայրում պետք չէ հեռախոսը թողնել սեղանին, դրսում որևէ մեկի հեռախոս չտրամադրել որևէ պատրվակով՝ լինի դա ինչ-որ տեղ զանգելու կամ այլ։

Պետք է խուսափել նաև այն մարդկանցից, ովքեր քայլում են անմիջապես ձեր կողքով, փորձում են հավասարվել, որովհետև, ըստ լուրերի, հիմա հեռախոսներ թռցնելու օպերացիա իրականացնելու հրահանգ է տրված։

Տեղեկացնենք նաև, որ տևական ժամանակ է՝ ռեստորաններում և սրճարաններում մարդիկ ոչ միայն խուսափում են միմյանց հետ շփվել, այլև մատուցողներին հատուկ զգուշացնում են իրենց սեղաններից հեռացնել անձեռոցիկների տուփերը և հատկապես հեռախոսները լիցքավորող սարքերը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս