3 Մայիսի, 2023

Ազգային ժողովը 5 միլիոն 940.000 դրամ կհատկացնի վերելակների տեղադրման աշխատանքների համար: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները կիրականացնեն «Արև, Լույս, Կասկադ» ՍՊԸ-ն և «Ալ-Անուշ» ՍՊԸ-ն (կապալառու):

Ի դեպ, 2020 թվականի փետրվարին հիմնադրված «Արև, Լույս, Կասկադ» ՍՊԸ-ն 2022 և 2023 թվականներին արդեն հասցրել է միլիոնավոր դրամների ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել Էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:

Ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի, պատկանում է Արևիկ Տեր-Կուրեղյանին, սակայն գործադիր տնօրենի պարտականությունները, ըստ բաց աղբյուրների, կատարում է Գարեգին Հակոբյանը:

Ի դեպ, «ԱՐԵՎ, ԼՈՒՅՍ, ԿԱՍԿԱԴ»-ի ֆեյսբուքյան էջում, որն ամենայն հավանականությամբ հենց Գարեգին Հակոբյանինն է (ըստ լուսանկարների), նշվում է, որ նա աշխատում է Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունում:

Ազգային ժողովը դարձյալ ապրիլ ամսին 10 մլն 752.000 դրամի կոնյակ է գնել «Վինո վինո» ՍՊԸ-ից, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ալեքսան Աղաջանյանին: Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով:

Գնվել 160 հատ «Ախթամար», 60-ական շիշ «Հայաստան», «Երևան» և «Վասպուրական» կոնյակներ, 50 շիշ՝ «Նաիրի», 70 շիշ՝ «Էյփրիքոթ» և 20 շիշ՝ «Արարատ Շառլ Ազնավուր 25»:

Մեկ անձ գնման ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքվել «ՍԵԼ» ՍՊԸ հետ («7 քար» ռեստորանային համալիր), որը պետք է պաշտոնական հյուրասիրության ծառայություն մատուցի. պայմանագրի գինը 1 միլիոն դրամ է:

Աղբյուրը՝ 168.am

kotayk

Լրահոս