4 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Արթուր Մեհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել է Կոտայքի մարզպետարանի բետոնե հենապատին։

Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Ա. Մեհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։   Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Լրատվականի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Հրազդանի պետական քոլեջի 3-րդ կուրսում:

kotayk

Լրահոս