25 Հունվարի, 2022
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ 1in.am կայքը հերքել է 2020թ․ Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների մասին հրապարակած տեղեկությունները։

«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:

Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:

Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ 1in.am-ին, ոչ էլ civic.am-ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում:

1in.am-ի կողմից իր զրպարտչական տեղեկությունների հերքման տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,– ասվում է գրառման մեջ։

 

kotayk

Լրահոս