7 Հոկտեմբերի, 2021

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքը բավականին ապահովված է: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ Սամվել Բալասանյանը 2020 թվականի տարեսկզբին ունեցել է 2 հողամաս, արտադրական նշանակության երկու շինություն, հասարակական նշանակության մեկ շինություն եւ անհատական բնակելի մեկ տուն: Բայց տարեվերջին հողամասն ու արտադրական նշանակության մեկ շինությունը Բալասանյանը վաճառել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետի կանխիկ դրամը կազմել է 39 մլն դրամ, 7700 դոլար: Բալասանյանի 2020 թվականի ողջ եկամուտը կազմել է 46 մլն 987 հազար դրամ, որից 2 մլն 967 հազար դրամը Գյումրիի քաղաքապետի աշխառավարձն է՝ ամսական 247 հազար դրամ: Իսկ ահա 43 մլն 350 հազար դրամ գումարը վարձակալության դիմաց է ստացել «Գյումրի գարեջուր» ընկերությունից: Տեղեկացնենք, որ «Գյումրի գարեջուր» ընկերության սեփականատերը հենց Սամվել Բալասանյանի ընտանիքը: Ի դեպ, 669 հազար դրամ էլ կազմել է Բալասանյանի կենսաթոշակը: Նշենք, որ Բալասանյանին պատկանող անշարժ գույքը գտնվում է Շիրակի մարզում:

Իսկ ահա քաղաքապետի կինը՝ Ռենատա Գեւորգյանն անհատական բնակելի երկու տան միանձնյա սեփականատեր է, նաեւ երկու բնակարան ունի, որոնք գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս Աջափնյակ վարչական շրջանում, հասարակական նշանակության երկու շինություն, որոնցից մեկը՝ Արաբկիր վարչական շրջանում է, մյուսը՝ Աջափնյակում: Նաեւ՝ արտադրական նշանակության մեկ շինություն էլ ունի Աջափնյակում: Բացի այս, Ռենատա Գեւորգյանին է պատկանում «Սեւան հանքային ջրերի գործարան»-ի 100 տոկոս բաժնեմասերը, որոնց արժեքը 24 մլն 257 հազար դրամ է:

Անցյալ տարեվերջին քաղաքապետի կինը «Սեւան հանքային ջրերի» գործարանից 20 մլն դրամի չափով փոխառություն է ստացել: Նա նախորդ տարվա ընթացքում 16 մլն 500 հազար ռուբլիով բնակարան է վաճառել: Կանխիկ դրամ նախորդ տարեվերջին ունեցել է 16.5 մլն ռուբլի, 4.2 մլն դրամ:

Ի դեպ, Ռենատա Գեւորգյանի՝ «Մաքուր տուն» ընկերությունից վարձակալության դիմաց ստացած վճարը կազմել է 13 մլն 61 հազար դրամ:

kotayk

Լրահոս