11 Փետրվարի, 2019
 Կենտրոն հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի հյուրը ԱԺ նախկին պատգամավոր,քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն է:/Մաս 2-րդ/

-Արցախցիների վերջին հայտարարությունները ինչո՞վ էին պայմանավորված:Վտանգ չկա՞,որ Սասուն Միքայելյանը ,երբ ինչ-որ բան ասաց ,արցախյան կողմից անմիջապես արձագանքեցին, տեսանք ,որ պաշտոնանակություններ եղան,հեռացավ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը,դա ուղղակիորեն կապեցին,որ պահանջը եղել է Հայաստանից: Հիմա ի՞նչ է կատարվում,ինչու՞ հասունացավ սա և ին՞չ էին ուզում ասել Վիտալի Բալասանյանի միջոցով կամ գուցե՞ հենց Վիտալի Բալասանյանն էր ուզում ասել:

-Մի բառ խմբագրեմ:Ոչ թե հեռացավ,ոչ թե հեռացրեցին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին ,այլ հեռացրեց Նիկոլ Փաշինյանը:Դա պահի տակ չի ծնվել :Այդ տրամադրությունը ,որ արտահայտվել է, սկսվեց արտահայտվել այն պահից,երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը մի անհեթեություն ասաց,որ ասենք Շուշիի ,մյուս շրջանների ազատագրումը շատ ավելի երկրորդական նշանակություն ունեին ,քան ասենք արագաչափերի փակելը ,փողոցները փակելը,կամ ռադիոտուն գրավելը մեր ազգի համար:Բնական ռեակցիա եղավ,մարդիկ ,ովքեր կանգնած են եղել,արյուն են տվել,ասացին այս ինչ եք ասում,չի կարելի դա:

-Մյուս կողմից մոտեցման հարց է, իրենք ասացին,որ կարող է իր ասածն ավելին արժի,որովհետև հեղափոխությունը նշանակում է իշխանությունը արդեն վատնել էր բոլոր միջոցները,այս հեղափոխությամբ մենք վատնել ենք բոլոր միջոցները և ի վերջո զարգացած տնտեսությամբ կպահենք Արցախը:

-Չեմ ուզում կրկնել,որ այն ինչ-որ տեղի է ունեցել,հեղափոխության հետ կապ չունի:Դասական ընկալմամբ,դա լրիվ ուրիշ բան է: Ինձ համար մինչև հիմա հարց է,թե պետական պահպանության օբյեկտ ռադիոտունը ինչպես են 50 հոգով գրավում,ջարդում դուռը,ուղիղ եթեր են պահանջում,և ոչ մի բան տեղի չի ունենում:

–Այդ հարցը կուղղեք Սերժ Սարգսյանին և Վովա Գասպարյանին,Կարեն Կարապետյանին:

-Ես կուղղեմ,բայց ես հռետորական հարց եմ հնչեցնում , գնում են ,ջարդում են մտնում են,ուղիղ եթեր են ուզում,սա հեղափոխության հետ կապ չունի:

-Վերադառնանք Արցախին:

-Երբ Լևոն Մնացականյանը իր խոսնակի բերանով ասաց չի կարելի անհեթեթություն,Նիկոլ Փաշինյանը՝ոնց թե դու իմ թիմակցին ասես: Այո ռադիոտան գրավումն ավելի կարևոր էր,քան Շուշիի գրավումը և հեռացրեց: Ինքը հեռացրեց՝ասելով ,որ ես կապ չունեմ,Արցախի ժողովուրդն է իր հարցերը լուծում:Վիտալի Բալասանյանին անձնապես ճանաչում եմ,նրա անցած ուղին գիտեմ, տեսել եմ ինչ է արել:Ես մի այսպիսի բան գրեցի իմ էջում ,որ չեմ հասկանում Արցախի ղեկավարության պահվածքը,ինչու պետք է Փաշինյանը Լևոն Մնացականյանին հեռացնի ինչ-որ մի անհեթեթ խոսքին հակառակվելու համար և հիմա այդ բանը կա,որ կարող են հեռացնել,երևի հասկացան,որ չի կարելի կուլ գնալ և Վիտալի Բալասանյանն էլ ի վերջո ստորագրություն ունի,արագաչափ փակող չէ:

-Հասկանում եմ,բայց մյուս կողմից էլ հասկանում ենք ,թե ինչ է նշանակում Հայաստանի և Արցախի լարվածություն:

-Դա վախենում եմ,որ հակադրություն լինի :Այն ինչ Փաշինյանը անում է վստահ ասում եմ,միտումնավոր չի անում,պառակտելը մյուս մյուսը:

-Որդին ծառայում է այնտեղ ,Սերժ Սարգսյանից ավելի հաճախ է լինում Արցախում,կապը կա,արցախյան կողմը ասում է ,որ դեռ այնպիսի բան չի եղել,որ մենք Փաշինյանից պահանջ ունենանք նրա կողմից լուծում չլինի:

-Դու լուրջ՞ ես ասում:

-Պարոն Իսագուլյանն էր ասում, ես որպես լրագրող պարտավոր եմ հիշեցնել:

-Ես հեգնանքով եմ նայում:Հեգնանքով են նայում նաև նրան,որ ասաց ,թե չեմ էլ հիշում Ալիևի Պուտինի հետ քանի անգամ եմ հանդիպել.դա երեսպաշտություն է:Ես իրական եմ տեսնում,թե ինչ է կատարվում:Չի կարելի խեղճաչնել Արցախի իշխանություններին,զինվորականներին, նրանք կարող են ասել ստոպ:Չգիտեք բանակն ինչ բան է ,ոչ մեկդ բանակում չեք ծառայել ,ինչ անենք ,որ այսօր այդ բուշլատները հագնում եք և ձեզ ցույց եք տալիս եք:Մենք խրամատում ապրող մարդիկ ենք,գիտենք ինչ է խրամատը,ընկերներ ենք կորցրել,այդ ինչ հիմարություններ եք դուրս տալիս և ասում եք հեղափոխությունն ավելի կարևոր էր,քան Շուշիի ազատագրումը:

– Դեռ դրա համար էլ պետք է պատասխան տան:

-Ես առաջին հերթին խոսում եմ որպես պետության քաղաքացի,խորը մտահոգություն ունեմ:

-Այն մտահոգության հետ կապված,Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված հարցը:Փաշինյանն ասել,որ սա ոչ միայն ինձ համար,այլ մեր պետության համար է սկզբունքային հարց:Իսկապես սա այն հարցն է,որ տարիներ շարունակ մնացել է և հանրությունը պետք է հաղթահարեր և ճանապարհներից մեկն էլ սա էր:

-Մարտի 1-ը ի նկատի ունե՞ք:

-Այո:

-Եվրահանձնակատարի խոսքը լսեցի՞ք այդ մասին:Իշխանությունը շարունակում է այն քաղաքականությունը,ինչ նախորդ իշխանությունները:Ի՞նչ արեցին:Նախորդ իշխանությունները միանգամից մեղադրյալ նշանակեցին 2008-ի Մարտի 1-ի համար ընդդիմությանը :Դատական համակարգին ասացին,որ պետք է ապացուցեք,որ Մարտի 1-ի համար մեղավոր է ընդդիմությունը,այդ թվում ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին: Դա լուծում չէր,չէր կարող լուծում լինել,քաղաքական որոշում էր կայացվել : Այսօրվա իշխանությունը ,որ ասում է իրավիճակ է փոխվել,պետք է ասել,նույն ձեռագիրն է .Ռոբերտ Քոչարյանին մարդասպան մեղադրյալ են նշանակել …

-Այսինքն իրենք մեղադրյալ նշանակեցին Նիկոլ Փաշինյանի՞ն,հիմա նշանակում են Ռոբերտ Քոչարյանի՞ն:

-Մի քիչ տարբերություն կա :Հիմա նշանակեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրյալ,ասացին,որ նա մարդասպան է,չնայած այդ խորամանկությունը կա,որ խոսքը սահմանադրական կարգի տապալման մասին է,բայց ժողովուդի էմոցիան գողանալու համար այս թեման չկա: Ասում են նա է 10 հոգու սպանության կազմակերպիչը: Հիմա դատարանը ,ՀՔԾ-ն պետք է ապացուցի ,որ մենք իսկապես գործ ունենք մեղադրյալ մարդասպանի հետ:Ինչ է նշանակում,նույն ձեռագիրն է:Եթե դուք նշանակել եք մեղադրյալ,այդպես եք գտնում,ուրեմն պետք է Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած լինեն Նիկոլ Փաշինյանը,Լևոն Տեր-Պետրոսյանը,Սերժ Սարգսյանը,եթե պետք է նշանակեք :Անհեթեթության դաշտն է գնում: 2015 թ հունվարին Հայկական ժամանակ թերթում 6 մասանի մի հոդված տպագրվեց <<Լևոն Տեր –Պետրոսյան.մեծ խառնակչություն >>,թող կարդա հեռուստադիտողը,թող մտնեն այդ հոդվածը կարդան, անհայտ էր հեղինակը,ինչ-որ Սմբատյան,բայց հետո պարզ դարձավ,որ Նիկոլ Փաշինայնն էր հեղինակը:Ինչն է կարևոր.այդ հոդվածաշարով ինքը ցուցմունք է տալիս,որ ամեն ինչի կենտրոնում Լևոն Տեր-Պետրոյսնն էր:Նունիսկ ասում է,որ երբ Տեր-Պետրոսյանը տղային ուղարկեց Ամերիկա,ինքը ծրագիր ուներ,պետք է զգուշանայինք,որ շատ լուրջ բաներ են կատարվելու Հայաստանում :Խորհուրդ կտամ բոլորդ կարդաք:2015 թվականի հունվար,Հայկական ժամանակ:Խնդիրն այն է,որ կհասկանանք ,որ դատական իշխանությունն այն ժամանակ էլ,հիմա էլ կրակն է ընկել իշխող ուժի ձեռքը:Այն ժամանակ հանրապետականն էր միայն մեղքը բարդում ընդդիմության վրա,հիմա էլ…

-Դուք ակնարկում եք ,որ իշխանությունը պատվիրատուն էր այդ թերթի և թերթի միջոցով ասում էին,որ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է մեղավոր:

-2015 թվականին Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ –ից պետք դուրս գար , պետք է մերժեր,մի կողմ դներ ,որպեսզի նրա էլեկտորատը իր ձեռքը վերցներ և պետք է խփեր Լևոն Տեր-Պետրոսյանին և խփեց նա Տեր –Պետրոսյանին:Հայակական ժամանակը ու՞մ թերթն է:Եթե այն ժամանակ մի քիչ մեծ էր տարածությունը,հարվածը մեծ տարածության վրա շատ չէր զգացվում,այսօր Նիկոլ Փաշինյանը կենտրոնացել է միայն Ռոբերտ Քոչարյանի վրա:

-Մի շատ կարևոր բան ասաց Փաշինյանը:Ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում ասաց ՝այդ ես չեմ,դուք եք գրել,թերթեք լրատվամիջոցները 10 տարի շարունակ ինչ են գրել:Ես չեմ նշանակել Քոչարյանին,դա ձեր արածն է:

-Ես թերթել եմ,իսկական ցուցմունք է այդ հոդվածաշարը,որի հեղինակը Փաշինյաննն է:Դա իսկական ցուցմունք է Տեր-Պետրոսյանի դեմ:Երբ արտասանում է Չարենցի <<Մահվան տեսիլը>>,իր տղային հեռացնում է Հայաստանից,ինքը փակվում է առանձնատանը և մենք ունենում ենք 10 զոհ:Դա խարան է: Այս մարդիկ, այս զոհվածների ծնողները մեղք են:Մեկ հարց կտամ այդ ծնողներին.տեսնեն Լևոն Տեր-Պետրոսյանը ինչու է իր տղային դուրս հանում Հայաստանից:

-Այնպես չստացվի,որ հիմա էլ դուք Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեք:

-Չեմ նշանակում:Այս երկուսի արանքում է ճշմարտությունը:Այն իշխանությունները ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի թիմին էին մեղադրում,հիմա էլ Նիկոլ Փաշինյանի թիմը ամբողջությամբ՝Քոչարյանի թիմին:Կա մեկ տարբերություն.այս անգամ հարվածի ուժը շատ ուժեղ էր,որովհետև մեկ անձով է պայմանավորված ,ամեն բան բարդվում է Քոչարյանի վրա:Էլի եմ ասում բոլորը պետք է պատասխան տան,և Ռոբերտ Քոչարյանը,և Լևոն Տեր-Պետրոսյանը ,Սերժ Սարգսյանը,և Նիկոլ Փաշինյանը՝այս հոդված հեղինակը:Դրա համար պետք է ,որ լինի արդար քննություն,այլ ոչ թե նշանակեն մեղադրյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս