mnews

17 Փետրվարի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ ոստիկանությունը նախատեսում է գնել 30 հատ գրասենյակային, 50 հատ համակարգչային, 100 հատ փափուկ աթոռ, բոլորի համար վճարելով 2 մլն դրամ։ Եւս 700,000 դրամ էլ կհատկացվի 15 հատ ղեկավարի բազկաթոռի գնման համար, 2,100,000 դրամ էլ՝ 60 հատ բազկաթոռի համար։

Ոստիկանության գնման պլանում ներառված է նաև 2153 հատ սոկովորական ավելի գնումը։ Այս գնման համար ոստիկանության բյուջեից կհատկացվի 1,992,300 դրամ։

34,560,000 դրամի ոստիկանությունը պրեմիում տեսակի բենզին կգնի (1 լիտր 360դրամով), իսկ 1,719,180,420 դրամի էլ ռեգուլյար տեսակի բենզին կգնի՝ 1 լիտրը՝ 300 դրամով։

Ոստիկանությունը կգնի նաև 15,221 հատ զուգարանի թուղթ, ընդհանուր՝ 1,114,780 դրամով։

Գնման տարեկան պլանում ներառված է նաև 2417 հատ մեդալների և կրծքանշանների գնումը, որոնց համար կվճարի 19,540,010 դրամ։

kotayk

Լրահոս