30 Հունիսի, 2021

Հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։ Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։

Մազութն ամբողջովին թափվել և մոտ 300 մետր թափվել է ճանապարհի երկայնքով, ու հիմա փրկարարներն ու Ճանշինի աշխատակիցները հող են լցնում մազութի վրա, մինչև սառի, որից հետո քերելով այն պետք է հեռացնեն ճանապարհից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով օտարերկրացի է։

kotayk

Լրահոս