28-ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Բադասյանը 28 տարեկան է և աշխատում էր ՊԵԿ նախագահի տեղակալ։