18 Հունվարի, 2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը գրել է. «Պատկերացնո՞ւմ եք, թե մարդ ինչ հոգեբանական իրավիճակում պետք ա լինի, որ իր տան մեջ հարբած սկսի պատերին կրակել: Ճիշտ ա Կուտոյանի դեպքը դեռ քննվում է ու պաշտոնական տեղեկությունը վերջնական չէ, սակայն եթե դա հաստատվի, ապա նույնիսկ հնարավոր չի լինի պատկերացնել, թե ինչ մակարդակի ճնշումների է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրենը:

Ստեղ նաև պետք է փաստենք մեր ժողովրդի անտարբերությունը, որը խորանում է տարեց տարի: Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանգ հարևանների կողմից: Մարդիկ սահմանափակվում են իրենց 4 պատերով:

Հ.Գ. Պաշտոնական՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին»:

kotayk

Լրահոս