16 Մայիսի, 2020
Դեռ պարզ չէ, թե ոչրտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել  է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել:

Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին,գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա:

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին թեստավորել են 70 հոգու,  41-ի թեստի պատասխանը դրական է եղել:

«Այս պահին 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

kotayk

Լրահոս