1 Օգոստոսի, 2018

Dialogue -ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։

Ani Product

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2018թ. թիվ 1459-Ա հրամանով կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը։

Ani Product

Նշված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ բժշկական կենտրոնն իրականացրել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայություն, որի ընթացքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցներ, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որի միջոցով խարդախությամբ հափշտակել են բժշկական կենտրոնին փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված գումարի չափը կազմում է մոտ 519.073.350 ՀՀ դրամ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ

։Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ

 

Լրահոս