3 Հունիսի, 2017

«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»: Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն են, խախտումները։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում նրա ծառայությունը։ ՊՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը։

 

kotayk

Լրահոս