19 Ապրիլի, 2021

Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանոսւթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում է եղել, հրազեններն էլ՝ ձեռքին։ Տղամարդն իրավապահներին  հայտնել է, որ ինքնասպան կլինի։

Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն ու բերման ենթարկել բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 54 տարեկան։

Դեպքի վայրում, գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգից ու «ԻԺ» հրացանից բացի, կային նաև տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ, կրակված պարկուճներ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ և այլ ռազմամթերք։

Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Բերման ենթարկված տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

 

kotayk

Լրահոս