31 Մայիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«Երեկ մինչ խորհրդարանը արտա­հերթ նիստում հատուկ ընթացակար­գով քննարկում էր կառավարության կողմից ներկայացված մի քանի նա­խագծեր, խորհրդարանականները, բացի նիստին ներկա լինելուց, ինչով ասես զբաղված էին: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է դատարկ դահլիճում ըն­թանում հարցերի քննարկումը: Ասել է, թե 6-րդ գումարման Ազգային ժո­ղովը ոչնչով չի տարբերվում նախորդ խորհրդարաններից:

Պատգամավոր­ները ներկայանում են միայն քվեար­կության ժամանակ, և առանց գի­տության, թե ըստ էության ինչի մա­սին է նախագիծը, ի՞նչ փոփոխու­թյուններ են սահմանվում ըստ այդ նախագծերի, խորհրդարանականնե­րը կողմ են քվեարկում: Սա արդ­յունքն է այն պարզ ճշմարտության, որ արդեն քանի տարի Ազգային ժողով են մուտք գործում մարդիկ, որոնք բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ, ընդամենը իշխանության վերին օղակներում ունեն «քավորներ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս