16 Նոյեմբերի, 2019

Ֆեյսբուքյան օգտատեր Շիրազ Խաչատրյանը իր էջում գրում է․ «Հիմա որ ասեմ՝ մարդիկ դիպլոմատներով փողեր են ծախսում Երևանի մենակ աղբարկղերը դատարկելու համար, կասեք էլի ասեց։ Մեկ էլ ոնց հասկանում եմ՝ «Սանիթեքին» գցեցին․․

Երբ ժամանակին «Սանիթեքի» տնօրինությունը հայտարարում էր, թե առանց պայմանագրի վերանայման հնարավոր չէ նույն բյուջեով շարունակել քաղաքի աղբահանությունը, քաղաքապետ Հայկոն Նիկոլի հետ միասին լայվերով միակողմանի խայտառակ էին անում էդ կազմակերպությանը, այնինչ հիմի քաղաքապետարանը միլիոններ է ծախսում աղբահանության մինիմալ մակարդակը ապահովելու համար։

Ուրեմն տեսեք, Երևանի 2020 թվականի բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը, մոտ 1,3 միլիոն դոլար էլ արդեն ծախսել են նոր մեքենաներ գնելու համար, ու պլյուս՝ նոր հիմնարկը հարկեր չի վճարելու, երբ «Սանիթեքը» դեռ 20 տոկոս ԱԱՀ էր վճարում։ Թե ում էր պետք էս բոլոլան, ընթացքում պարզ կլինի հաստատ․․․»։

 

 

 

kotayk

Լրահոս