10 Հունվարի, 2019

«Երկու օր Ֆեյսբուք չէի մտել, մտա տեսնեմ՝ գնել եմ «Մերսեդես», որը դարձել է «Մայբախ», հոգեւոր կրթություն եմ ստացել, հետո  պլաստիկ վիրահատությունների շարքը եւ դղյակ էլ եմ գնել արդեն»,- ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցը այսպես սկսեց Արարատ Միրզոյանը:

«Ես հոգեւոր կրթություն  եթե ստացած լինեի, հպարտությամբ կնշեի: Անթիլիասում առիթ եմ ունեցել աշխատելու, կանոնակարգել եմ իրենց արխիվը, քանի որ Ազգային արխիվում եմ աշխատել: Մի օր Դպրեվանք այցելության ժամանակ առիթ է եղել՝ այդ հանդերձանքը փորձել եմ»:

Անդրադառնալով ԱԺ աշխատանքներին եւ 88 հոգանոց «Իմ քայլը» դաշինքի գործունեությանը՝ Միրզոյանն ասաց, որ կողմ է միասնական քվեարկությանը:

Գազի գնի բանակցությունների մասով ասաց, որ  դրանք շարունակվում են.

 

 

kotayk

Լրահոս