22 Օգոստոսի, 2020

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 07։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել։

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։

Հրկիզման արդյունքում սրճարանի թվով 7 սենյակ, ներսում եղած ողջ գույքի հետ միասին վառվել են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս