Դատարկագլուխ երգչուհիները պատգամավոր են դառնում. Եվա Ռիվաս

24
«Արմքոմեդի» հումորային հաղորդման «Անհարմար բազմոց» էջի հյուրը երգչուհի, «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Եվա Ռիվասն էր:Հարցին. «Մեզ մոտ՝ Հայաստանում, նախադեպ կա, որ երգչուհին պատգամավոր է դարձել, իսկ դուք չե՞ք մտածում ինչ-որ փուլում քաղաքականությամբ զբաղվելու մասին», Ռիվասը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ դա հիմարություն է: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, դա շատ նորաձև է, հատկապես, երբ դատարկագլուխ շիկահերներն են պատգամավոր դառնում: Եթե ես որևէ հարցում կոմպետենտ չեմ, ես այնտեղ չեմ գնում, ինչի՞ համար: Նրանք կոմպետենտ չեն քաղաքականությունում, այնտեղ են գնում բացառապես այլ նպատակներով»: 

Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» նախագծում կոճակը ոտքով սեղմելու շուրջ բարձրացված աղմուկին, Եվան նշեց, որ դրա պատճառը թեման քննարկողների մտավոր ցածր կարողություններն են:
Մանրամասները՝ տեսանյութում: