31 Մարտի, 2020
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» լուծարվող վարկային կազմակերպության լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Varks.am»–ում վարկ ունեցող քաղաքացիներին։

Այն քաղաքացիները, որոնք մինչև ապրիլի մեկը «Varks.am»–ից վերցրած վարկերը ուշացումներով են վճարել, ժամկետանց են եղել, կուտակել են տույժ-տուգանքներ, կարող են ամբողջությամբ կամ մասնակի վճարել մայր գումարը և ազատվել տույժերից, միջնորդավճարներից և տուգանքներից։

Ani Product

Երկրորդ խումբ քաղաքացիները, որոնք պարտաճանաչ կատարել են իրենց վճարումները մինչև ապրիլի մեկը, առաջիկա 2 ամսվա ընթացքում ուշացումներ ունենալու դեպքում նրանց նկատմամբ տույժ-տուգանքներ չեն հաշվարկվի և ժամկետանց չեն համարվի։

Ani Product

Լուծարային հանձնաժողովը հարցեր ունեցող քաղաքացիներին առաջարկում է կապ հաստատել իրենց հետ (012 700-000 հեռախոսահամարով և  [email protected] էլ․ փոստի միջոցով):

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

Լրահոս