panarmenian.net. ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել:
Ինչպես հայտում է panarmenian.net-ը՝ նման տվյալներ է պարունակում Wikileaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկն 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դիվանագետներից մեկի հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել էր Սարգսյանի հավանական վարչապետության մասին և նշել, որ նա նախընտրելի էր Սերժ Սարգսյանի մերձավոր այն օղակների համար, որոնք քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ավելի թափանցիկ կառավարման և արևմտամետ քաղաքականության ակնկալիքներ ունեին:
Նախկին պաշտոնյան պատմել էր նաև, որ որ այն ժամանակ վարչապետի թեկնածուների շարքում շրջանառվում էին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի անունները:Ավետիսյանը համոզմունք էր հայտնել, որ թեկնածուներից միայն Արմեն Սարգսյանը կկարողանա նոր շունչ հաղորդել համակարգին և պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը վերացման սպառնալիքի է տակ կդներ Հայաստանի քաղաքական վերնախավը: