3 Դեկտեմբերի, 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում և քննարկում չկա։

Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը։ Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան և մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլեւս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, և այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լրահոս