1 Հուլիսի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը, որին վարույթից հեռացրել էր ՀՀ դատախազությունը:

Տեղեկացնենք, որ այս աղմկահարույց գործով հարցաքննվել է առանձնատունը գնած գործարար Նարեկ Նալբանդյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործը վարած քննիչը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին մինչ օրս չեն հարցաքննվել: Ընդ որում՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ կալանքի տակ եղած առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու հարցում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է ընդհանրապես բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։

Ի պատասխան գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել էր.«Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել»: Այլ մանրամասներ չէին հայտնել: Ստացվում է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, ժողովրդին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը օդում թողած պղպջակի էֆեկտ ունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս