20 Սեպտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

Չնայած իշխանությունները թաքցնում են վերջին ագրեսիայի զոհերի անունները եւ մինչ օրս որեւէ անուն կամ զոհերի վերջնական թիվ չեն հրապարակել, սակայն պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել եւ վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։

Ani Product

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում: Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետեւապես՝ չի տրամադրվել»: Վստահ չենք, որ սա ճիշտ է, սակայն այդ պարագայում մնում է ենթադրել, որ անհատ քաղաքացիների ավտոմեքենաներն են ծառայում բանակի կարիքների համար։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

Լրահոս