13 Մայիսի, 2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով:

Ani Product

Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում եւ մնում անպատիժ:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ոռդ… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, եւ ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս