4 Օգոստոսի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, երբ Ադրբեջանն Արցախում լարվածություն է հրահրում ու կրակ բացում, ՀՀ իշխանության ձայն-ծպտունը չի լսվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, դեռ հանգստի մեջ է, վայելում է արձակուրդը, իսկ մյուս պաշտոնյաներն էլ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, «հանգիստ նստել են տեղները»:

Ուղիղ վեց տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 6-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, որ Արցախին վերաբերող ամեն հարցի մասին ամենասուր ձեւով էր քննադատում ՀՀԿ-ականներին, հայտարարում էր. «Ամբողջ քաղաքական էլիտան բոլորիս ուզում է հասցնել մի իրավիճակի, որ ասենք՝ չենք կարողանում այդ հողերը պահել (Արցախը նկատի ունի- խմբ.)… 15-20 տարվա թալանը արդարացրել են, թե բա՝ զենք ենք առնում: Դրանից հետո եկել, ասում են՝ 80-ականների զենքով են կռվում, 800 հա տարածք էլ կորցրել ենք: Հարց է ծագում՝ դուք ո՞վ եք ու էս երկրում ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրագրողի կոնկրետ հարցին, թե Հայաստանի ու Արցախի՝ գոյություն ունեցող սահմանի մեջ կա արդյոք մի տարածք, որ հնարավոր է թուրքերին տալ ինչ-որ մի բանի դիմաց, Փաշինյանը խիստ եւ հստակ է պատասխանում. «Ոչ, չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս հստակ հայտարարել է՝ այն տարածքը, որ ունենք, կենսական տարածք է»:

2016-ից հետո, սակայն, այսօր շատ բան է փոխվել, ու արդեն ոչ թե 800 հա տարածք, այլ Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, ու դա տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման ժամանակ: Նրա համոզումը, թե Արցախից հակառակորդին հանձնելու որեւէ տարածք չկա, փուչիկի պես տրաքեց, երբ հայտարարեց, թե՝ «դուք ուզում եք համոզել, որ 90 եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր. դժբախտ, դժգույն մի քաղաք»:

Փաստացի, նրա՝ Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս