23 Սեպտեմբերի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։ Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում:

Ani Product

Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաեւ որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ եւս: Մեր աղբյուրներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Վարդանյանի նշանակումը, թեեւ չեն բացառում, որ առաջին փուլում նա նշանակվի Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ապա՝ պետնախարար:

Այս ընթացքում Արցախի կառավարությունում այլ կադրային փոփոխություններ էլ են նախատեսվում: Հստակ է միայն արտգործնախարարի հարցը․ Դավիթ Բաբայանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է` հայ համայնքի հրավերով, կլքի պաշտոնը: Եվ եթե Հայաստանը դեմ չլինի, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն արտգործնախարարի պաշտոնում նշանակի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս