1 Հոկտեմբերի, 2022

 «Փաստ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:

Ani Product

«Իսկ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում, ապա բարեկամ երկրներից էներգառեսուրսները շատ անվտանգ ճանապարհով և եղանակով պետք է բերել: Մեր սեփական ռեսուրսներն ընդամենը 33-34 տոկոս են կազմում: Մեր էներգետիկ անվտանգությունը շատ հարցերում կախված է ռուսական ատոմային էլեկտրակայանն անվտանգ շահագործելուց: Միաժամանակ, մեր էներգետիկ անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե մենք Ռուսաստանից գազը որքանով անվտանգ կստանանք, որն էլ հետո կօգտագործենք:

Ինչ վերաբերում է մեր սեփական հիդրոռեսուրսներին, նաև արևին՝ վերոնշյալ 33-34 տոկոսին, այստեղ շատ հարցեր կան. այդ 33-34 տոկոսը գոնե պետք է հասցնենք 50 տոկոսի, ամբողջ նպատակը հենց դա պետք է լինի: Դրա համար պետք է կարողանանք նախ ապահովել մեր հիդրոռեսուրսների՝ ՀԷԿ-երի անվտանգ և շահավետ աշխատանքը, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երինը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում:

Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս