14 Մայիսի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը:

Բառացիորեն օրեր անց Դավթյանը կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնել: Որոշել են հրատապ ռեժիմով ընդունել նախագիծը: Երեկ կառավարությունը պահանջել է, որ խորհրդարանը մայիսի 19-ին արտահերթ նիստ հրավիրի, որի օրակարգում է նշված փոփոխության ընդունումը»։

  Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:   

 

kotayk

Լրահոս