21 Մայիսի, 2022

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինական ճգնաժամը գործող աշխարհակարգը լուրջ փոփոխության առաջ է կանգնեցրել։ Ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում ուժերի հարաբերակցության ձևափոխումներն արդեն տեսանելի են։ Միևնույն ժամանակ, այնպիսի երևույթներ են առաջ եկել, ինչպես աննախադեպ գնաճը, մատակարարման շղթաների խափանումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Թե մինչև որտեղ կարող են իրադարձությունները հասցնել մարդկությանը, դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների կողմից կանխատեսումներ են հնչում, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է նույնիսկ տարիներով ձգվել։

Այսինքն, հակամարտության կողմերը երկարատև դիմակայության են պատրաստվում։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվելու է և ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Թերևս դրանով է պայմանավորված, որ, ի հակադրություն Ռուսաստանի, Ֆինլանդիան ու Շվեդիան հանկարծ ցանկություն են հայտնում ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ակնհայտորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, որը բոլոր ձևերով փորձում է ցույց տալ, որ վերածվել է տարածաշրջանային խոշոր դերակատարի։

Եվ պատահական չէ, որ Թուրքիան մի կողմից՝ բացահայտ աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ մատակարարելով տարբեր սպառազինություններ, սակայն մյուս կողմից էլ՝ հրաժարվում է միանալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է ինչպես միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այնպես էլ առանցքային դերակատարում ստանձնել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Ըստ այդմ, Անկարան, ցանկանալով բարձրացնել իր ռազմաքաղաքական կշիռը, հայտարարում է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս