13 Մայիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ: Դեռ կան վայրեր, որտեղ ուկրաինահայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից.

«Կիեւ քաղաքում համեմատաբար հանգիստ է, չհաշված որ շաբաթական մեկ-երկու անգամ հրթիռակոծվում է քաղաքը: Ծանր իրավիճակ է սոցիալական առումով. վառելիքի դեֆիցիտ է քաղաքում, դրա պատճառով շատ առեւտրի կետեր փակ են», – նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր պետությունում պատերազմը շարունակվում է:

Ani Product

Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ խնդիր ունի Մարիուպոլում, եւ այնտեղ, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում են ամենաթեժ մարտերը: «Մի տեղ ստացվում է ռուսական կողմից առաջընթաց, մի կողմից՝ ոչ: Խարկովում հրթիռակոծությունը շարունակվում է, նրանք արդեն հեռվից են ռմբակոծում: Այդպես է իրավիճակը եւ ընդհանուր առմամբ ծանր», – հավելեց նա:

Ani Product

Մկրտչյանի խոսքով՝ իրենք հենց առաջին օրվանից զբաղվել են հումանիտար հարցերով եւ հիմա էլ դրանով են զբաղված. օգնությունը չի ուշանում:

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին էր հայտարարել Դոնեցկում եւ Լուգանսկում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվեք նյութով՝

Լրահոս