5 Հոկտեմբերի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձեւավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաեւ Արայիկ Հարությունյանը:

Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․ «Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով եւ միջազգային բարձր ձեւաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու եւ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում:

Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական եւ միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»: Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են եւ պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրից:

Նաեւ՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս