22 Հունիսի, 2022

«Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։

Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը․ նա պաշտոններ է խոստանում եւ այլն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։

Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս