26 Մայիսի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպեսեւ նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից եւ հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձեւակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց.

«Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւավորվել կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է…»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս