12 Օգոստոսի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է․

Ani Product

Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։

Ani Product

Մեր տեղեկություններով, Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին` նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։ Ի դեպ, չի բացառվում, որ նույն ֆորմատով մասնակցություն լինի նաեւ Գյուլագարակում, այստեղ դեռեւս բանակցություններ են ընթանում թեկնածուի հետ։ Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ՔՊ-ում հասան նրան, որ օրենքով արգելվել է նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին։ ՔՊ-ում, ըստ էության, հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն, ուստի պետք է ամեն կերպ խոչընդոտել, որ այդ անձնավորության անունը հնչի։

Հիշեցնենք, որ Մանուչարյանին ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերին։ Նա իշխանության կոկորդում հայտնվեց, քանի որ չէր համաձայնել գործարքի գնալ Փաշինյանի քավոր մարզպետ Ղալումյանի հետ՝ հրաժարական տալ, որպեսզի իր փոխարեն յուրային պաշտոնակատար նշանակեն ու զավթեն Բերդը նույնպես։ Մանուչարյանն անցած տարվա արտահերթ ընտրություններին էլ սատարել է ընդդիմությանը եւ հայտնվել իշխանությունների սեւ ցուցակում։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)` մի հորինված փաստի հիման վրա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս