17 Մայիսի, 2022

 «Փաստ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Գնում ենք թատրոն՝ ներկայացում դիտելու: Մեզ համար թատրոն ու ներկայացում ասվածն ավելի հաճախ պարփակվում է չորս պատի ու դեկորացիաների մեջ: Բեմադրիչռեժիսոր Տիգրան Գյուլումյանը որոշել է կոտրել կարծրատիպերը՝ ստեղծելով թատրոնի նոր ձևաչափ, որը հանդիսատեսին կդարձնի իրադարձությունների մի մասը։ Գյուղական միջավայրում՝ ամենասովորական տան բակում կկարողանաք վայելել «Սպիտակ Արևը» թատերական ներկայացումը, որը ստեղծվել է Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածնքերի հիման վրա:

Ani Product

«Ի սկզբանե որոշել էի, որ ներկայացումը պետք է բեմի վրա լինի, բայց սկսվեց համաճարակը: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում գյուղական տան բակում, այսինքն՝ բեմի վրա պետք է գյուղական տուն ստանայի իր բոլոր ատրիբուտներով: Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ հենց գյուղական տան բակում չստանալ այդ ամենը: Հասկացա, որ եթե փոքրիկ տուն լինի, դիմացն էլ ազատ տարածք, որտեղ կնստի հանդիսատեսը, հարցը լուծված կլինի: Տունը գտա Սաղմոսավան գյուղում, սկսեցինք ներկայացման բոլոր տեսարանները բեմադրել այդտեղ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նշում է՝ սկզբում դերասանների համար էլ էր խորթ, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ կստացվի արդյունքում: «Բայց հիմա արդեն ոգևորությունն այնքան մեծ է, որ ցանկանում են միշտ նման ներկայացումներ խաղալ»,- հավելում է նա:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրա համարում:  

 

Լրահոս