23 Սեպտեմբերի, 2022

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:

Ani Product

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը: Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս