12 Օգոստոսի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ani Product

Մինչ հայրենի երեսփոխանները վայելում են իրենց վաստակած հանգիստը, նրանց աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ գծվում է։ Խորհրդարանի ղեկավարության ստորագրած կարգադրություններից տեղեկանում ենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկը եւս աչքի է ընկնելու գործուղումների առատությամբ։ Երթուղին խայտաբղետ է ու հաճելի՝ Հունաստան, Թուրքիա, Ռաբաթ, Շվեյցարիա, Ֆրանսիա եւ այլն: Ինչպես ասում են՝ սա դեռ սկիզբն է։

Ani Product

Ընդ որում՝ Թուրքիայի Իզմիր քաղաք գործուղվելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ սեպտեմբերի 21-24-ը, պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս