13.3 C
Yerevan
Երկուշաբթի, Մարտ 30, 2020

Ադրբեջանի ԶՈւ սպայի այլասերված լուսանկարները ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևումն են

1

Այս մասին գրում է Tert.am-ը:

Ադրբեջանական բանակում տիրող անբարոյական բարքերի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակումները ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին չի զարմացնում:

Tert.am-ի հետ զրույցում նա ադրբեջանական ԶՈւ-ում նման երևույթները սովորական համարեց և նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման վարքագծով ադրբեջանցի զինվորականներն աչքի են ընկնում:

«Դա իրականում ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևումն է: Մեծ հաշվով՝ այս տարիների ընթացքում ադրբեջանական բանակում տիրող նման երևույթները՝ համասեռամոլություն, մանկապղծություն, սովորական են դարձել: Ընդհուպ բանը հասել է այնպիսի անհեթեթ ծաղրանքի, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը նման անբարո երևույթների մասին հարցին պատասխանել էր, թե ադրբեջանցի զինվորականությունն ի տարբերություն հայ զինվորականների այնքան բարձր կալորիականությամբ սնունդ է ուտում, որ էնեգիայի մի մասը ստիպված է ծախսել սեքսուալ հարաբերությունների մեջ մտնելով: Այսինքն՝ նման մառազմատիկ ընկալումները ադրբեջանական զինվորականի համար նույնքան սովորական է, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,-ասաց նա:

Արծրուն Հովհանիսյանը նշեց, որ այս թեմային բազմաթիվ անդրադարձները հաստատում է այն պնդումը, որ հարևան երկրի բանակում մեծ հակում կա այլասերվածությունների, հատկապես համասեռամոլության: