ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային պարտավորությունների մեղմման նախագիծը

9
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։ Սրանով ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները:

Այսպես, ըստ «Հարկային օրենսգրքի»՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել։

Նախագծով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով, իսկ հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Սրանով ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները: