Shamshyan.com-ի տեղեկություններով, կիրակի օրը տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով գիշերը ձերբակալվել է «Լիա» գեղեցկության սրահի սեփականատեր Չարբախցի Գեղամի (իրական անունը՝ Պետրոս) կինը՝ Ա. Մանուչարյանը:
Վերջինս կասկածվում է հանցագործությունը պարտակելու մեջ: Մեր տեղեկություններով, նա փորձել է մաքրել հանցագործության հետքերը: Նույն այդ տեղեկություններով, իրավապահ մարմինները փնտրում են Չարբախցի Գեղամին, չի բացառվում, որ նա վիրավոր լինի: Նշենք, որ կրակոցներից տուժողները եղել են նրա կողմնակիցները:
Գործեով մեկ անձի ձերբակալություն մասին մեր տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք, որ Չաբախցի Գեղամը բնակվում է գեղեկեցության սրահի կողքի շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին նա տանը չէր, իսկ հարազատներն էլ ագրեսիվ կերպով էին պատասխանում մեր հարցերին՝ «խորհուրդ» տալով հեռանալ:
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, փոխադրելը):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը: