Աղվան Հովսեփյանը դեռ շատ անելիք ունի. Քննչական կոմիտեն մեկնաբանում է

6

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի և Ամանորից հետո կգնա թոշակի։

Հրապարակմանն արձագանքել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի լավ լսողությունից շատերն են անհանգստացած և դեռ կանհանգստանան։

Մարդիկ կան, որոնց համար ինտրիգներ հրահրելն ինքնահաստատման միջոց է և ունի կենսական նշանակություն։ 10 տարուց ավելի է, ինչ ժամանակ առ ժամանակ նման մտքի գոհարներ հայտնվում են տարբեր մամուլի էջերում, որոնց պարոն Հովսեփյանը վերևից է նայում, շատ-շատ վերևից, և ամեն ինչ շատ տեսանելի է։

Իհարկե, ցավալի է, որ լրատվամիջոցները թույլ են տալիս, որ առանձին դեպքերում օգտագործվեն՝ որպես ինտրիգներ տարածելու գործիք, բայց դա էլ իրենց ընտրությունն է։

Աղվան Հովսեփյանը, ինչպես ինքն է նշել, դեռ շատ անելիք ունի Քննչական կոմիտեում»,-ասված է »,-ասված է Սոնա Տռուզյանի տարածած հաղորդագրության մեջ։