«Ամենից կարևորը համագյուղացիների հարգանքը վաստակելն է».Հայկ Ասատրյան

385
ՀՀ մի շարք համայնքներում սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում գործող գյուղապետ Հայկ Ասատրյանի  հետ կմրցի անկուսակցական թեկնածու Արմեն Հովսեփյանը։

Ղազարավան համայնքի ղեկավարի թեկնածու Հայկ Ասատրյանի հետ հանդիպելով հասկացանք ,որ այս փոքրիկ գյուղը մի համախմբված և համերաշխ ընտանիք է,որտեղ մեծ ու փոքր խնդիրների կողքին միշտ կագնած է համայնքի ղեկավարը։ 

-Պարոն Ասատրյան, բազմաթիվ ղազարավանցիներ Ձեր մասին կարծիք հայտնելիս առաջին հերթին ընդգծում են Ձեր  հոր փորձառության փաստը,քանի որ երկար տարիներ եղել է գյուղապետ ,ինչպես նաև կարծիք հայտնում,որ Դուք շարունակում եք իր կիսատ թողած գործերը ավարտին հասցնել: Պատմե՛ք մի փոքր ձեր անցած ուղու և գործունեության մասին:

-Նախ, ինձ համար ուրախալի է իմանալ ,որ իմ համագյուղացիները հիշում և գնահատում են  իմ վաղամեռիկ հոր հիշատակը և իմ փորձառությունը: Գյուղը մի մեծ ընտանիք է: Իմ  անցած ճանապարհը, ինչպես նշեցիք, իմ հոր փորձառությունը ինձ ուժ տվեց նաև  իմ համայնքում լավ աշխատելու:1984-1994թթ.ավարտել եմ Ղազարավանի միջնակարգ դպրոցը,այնուհետև՝ ՀՀ Երևանի էկոլոգիայի, ,տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտը։ 1995-1997 թթ -ծառայել  Հայկական բանակում։ Զբաղվել եմ բիզնեսով, եղել եմ անհատ ձեռներեց,այնուհետև ՏԻՄ ընտրություններին առաջադրվեցի և 2011 թ-ին ընտրվեցի Ղազարավան  համայնքի ղեկավար:

«Ես միշտ էլ ձգտել ու ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչության շահերը: Եվ, պատկերացրեք, իմ փորձառությունն ու բնակիչ-գյուղապետ անմիջական շփումն էլ ինձ հնարավորություն է տալիս ճանաչել մեր գյուղացիներին, սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր հոգսերին»,- իր խոսքում ընդգծեց Հայկ Ասատրյանը:

-Ո՞րն է գյուղացու հիմնական զբաղմունքը։

-Ղազարավանում զբաղվում են դաշտավարությամբ, արդեն սկսել են զբաղվել այգեգործությամբ,նաև անասնապահությամբ:

-Ի՞նչ հիմնախնդիրներ կան գյուղում ,որոնք դեռ չեն լուծվել։

-Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորում եմ խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:Փոքր գյուղ է ,և համայնքի բյուջեն շատ փոքր է և մեծ աշխատանքներ չենք կարող  կատարել։

-Առաջադրված թեկնածուին մրցակից համարում  ե՞ք։

– Իհարկե ոչ ,մրցակից չեմ համարում ,Իմ համագյուղացին Է ,շատ լավ ճանաչում եմ և մաղթում  բարձր տրամադրություն և բարեհաջող ընտրություններ։ Թ՛ող հաղթի լավագույնը,ում իր ձայնը կվստահի ղազարավանցին։

-Ի՞նչ կմաղթեք ղազարավանցիներին, ինչու՞ ոչ նաև մեր հայ ժողովրդին:

-Թո՛ղ, առատ բերք ունենան, այն իրացնելու հնարավորություն: Եվ ամենակարևորը չհեռանան հայրենիքից, իրենց ծննդավայրից: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ օրինակելի ընտանիք ու սիրված գործ: Միթե՞ երջանկություն չէ վայելել մի ամբողջ գյուղի սերն ու հարգանքը:

Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ,որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով:

Հասկանալով, որ մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են, որ բանակ ենք պահում ՝ պիտի մեր պետական այրերին էլ խնդրեմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն աշխատատեղ ստեղծելուն, գյուղատնտեսության զարգացմանը: Դա ավելի լավ արդյունավետ կլինի, քան այն, որ գյուղացին հրաժարվում է անասուն պահելուց, հող մշակելուց և հեռանում երկրից:

Հ.Գ  Հայկ Ասատրյանի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը: 

Mnews.am