9 Հունվարի, 2020

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։

Ani Product

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրաապարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Ani Product

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի հրամանագրում։

Նշենք, որ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը երեկ գրառում էր կատարել համացանցի իր էջում.

«Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույ ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը:

Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից, դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման:

Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա:

Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծառաներ»։

 

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս