Այս տարվա 8 ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 880 մլրդ դրամ հարկային եկամուտներ, աճը՝ 15,9 տոկոս

0
 Այս տարվա 8 ամիսների (հունվար-օգոստոս) ընթացքում ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 880․1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670․7 մլրդ. դրամը՝ հարկային մարմիներին կողմից, իսկ 209․4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Փախանցում է NEWS.am-ը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ եթե մինչեւ այս տարվա հունվարի 1-ը բյուջետային եկամուտ կամ հարկային եկամուտներ ասելիս հասկանում էինք պետական բյուջեի հարկերի գծով հավաքագրված համախառն մուտքեր, հանած հարկ վճարողներին վերադարձված գումարներ, ապա այս տարվանից հարկային եկամուտ ասելով հասկանում ենք բյուջե մուծված համախառն մուտքեր, որոնց գծով պետությանը ներկայացվել են հաշվետվություններ. որեւէ գերավճար այլեւս չի որակվում որպես հարկային եկամուտներ:

ՊԵԿ նախագահի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120․8 մլրդ դրամ՝ 15․9 տոկոս։ 2017-ի 8 ամիսներին հարկային մուտքերը կազմել են 759,2 մլրդ դրամ:

«2018-ի 8 ամիսների ընթացքում մենք վերադարձրել ենք 67,2 մլրդ դրամ: Դրանք հիմնականում ԱԱՀ գումարներն են, հիփոթեքային վարկերի գծով եկամտահարկի գումարներն են: 2017-ին վերադարձրել ենք 24,5 մլրդ դրամ:

Կարող ենք ասել, որ բյուջե մուծված գումարների հարկերի գծով զուտ մուտքերը կազմել են 812,8 մլրդ դրամ, 2017-ին դա եղել է 734,7 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը:

Նա նաեւ մանրամասնեց, որ ֆինանսների նախարարության հետ աշխատելու գործընթացում ունենում ենք որոշակի ճշգրտումներ. «Ֆիննախը ներկայացնում է փսատացի կատարողականը: Հետեւաբար, Ֆիննախը 880 մլրդ դրամից պետք է հանի գանձապետական միասնական հաշվեհամարին սեպտեմբերի 1-ի դրությամբ մնացած գումարը, որը կազմում է 39 մլրդ դրամ: Հետեւաբար, եթե 880-ից հանենք 39 մլրդ դրամը, կստանանաք 831 մլրդ հարկային եկամուտ»:

Դավիթ Անանյանը նկատեց, որ այս ցուցանիշները որեւէ բան չեն ասում, որովհետեւ սովորաբար համադրում են եռամսյակային, կիսամյակային տվյալները, հետեւաբար համադրել հնարավոր կլինի սեպտեմբերի ավարտից հետո:

NEWS.am