9 Նոյեմբերի, 2017

Armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի դստերը պատկանող «Դար 21» հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրներն այնքան են մեծացել, որ հեռուստաընկերությունը լուծարելու որոշում է կայացվել:
«Դար 21» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, եւ 2017 թվականի նոյեմբերի 6-ին որոշվել է լուծարել այն: Արդեն իսկ ստեղծվել է լուծարային հանձնաժողով: Հնարավոր պարտատերերը պահանջներ կարող են ներկայացնել լուծարման հանձնաժողովին:

Կիսվեք նյութով՝

Լրահոս